
The House-ն ավելին է, քան պարզապես խանութ։ Սա բնավորության և ճաշակի վայր է, որտեղ յուրաքանչյուր այցելու իրեն կզգա թանկագին հյուր: Մենք այստեղ ենք՝ բացահայտելու հիանալի գինիների, բարձրակարգ ալկոհոլային խմիչքների և համեղ ուտեստների աշխարհը և կիսվելու աշխարհի տարբեր երկրների խորհրդանշական ապրանքանիշերի պատմություններով: Մենք ցանկանում ենք, որ The House-ը դառնա նոր համերի, նրբաճաշակ սննդի և խմիչքների համադրությունների բացահայտման կենտրոն:
Առաջին մասնաճյուղի բացում, և կարևոր շրջան Դը Հաուսի պատմության մեջ:
Հաստատությունը նպատակ ունի դառնալ համերի հայտնաբերման, գուրման ուտեստների և խմիչքների համադրության վերաբերյալ առաջնորդության և խորհրդատվության կենտրոն:
Յուրաքանչյուր խմիչք որը ցուցադրված է Դը Հաուսում հատիկ առ հատիկ ընտրվել է լավագույն մասնագետների կողմից աշխարհի բոլոր կետերից:
Դը Հաուսը ունի իր դեգոստացիոն դահլիճ, որտեղ հնարավորություն ունենք փորձարկել տեսականին: Նաև այստեղ անց է կացվում մասնագետների վարժեցում:
