Զոնին ընկերությունը հիմնադրվել է աշխարհահռչակ իտալացի գինեգործների ընտանիքի կողմից, որի անդամները արդեն 7 սերունդ զբաղվում են գինու արտադրությամբ` սկսած 1821 թվականից։ Զոնինն ունի ամենախոշոր խաղողի այգիները ողջ Իտալիայում և համարվում է Եվրոպայի կարևորագույն գինեգործարաններից մեկը: Ընկերության սիրտը գտնվում է Իտալիայի Վենետո շրջանի Գամբելարա քաղաքում, որտեղ եղել է Զոնին ընտանիքի պապենական տունը: Ընտանիքի նախահայրը՝ Դոմենիկո Զոնինը, ով ապրել է 101 տարի, սկսել է գինի վաճառել դեռ 20-րդ դարի դարասկզբին, իսկ այժմյան սեփականատերը՝ Ջոննի Զոնինը, իր բիզնես հոտառության և նախաձեռնողականության շնորհիվ Զոնինը դարձրել է համաշխարհային ճանաչման բրենդ: