Donnafugata իտալերենից թարգմանաբար նշանակում է «փախչող կին»: Կա մի լեգենդ թագուհի Մարիա Կարոլինայի փախուստի մասին, ով փախել է Նեապոլից և ապաստան գտել Սանտա Մարգերիտա Բելիցե հովտի կենտրոնական քաղաքում՝ աստղային երկնքի տակ գտնվող պալատում: Արտադրանքի պիտակների վրա նաև կարելի է նկատել կնոջ՝ քամուց օրորվող մազերը: Donnafugata-ն հիմնադրվել է Սիցիլիայում մի ընտանիքի կողմից, որը խաղողագործության հանդեպ մեծ սիրո շնորհիվ կարողացել է վերափոխել սիցիլիական գինու ոճն ու ընկալումը ողջ աշխարհում: Ջակոմո Ռալլոն՝ որակյալ գինիների արտադրության ավելի քան 170 տարվա փորձ ունեցող ընտանիքի չորրորդ սերունդը, հիմնադրել է Donnafugata-ն 1983 թվականին իր կնոջ՝ Գաբրիելլայի հետ, որը Սիցիլիայում խաղողագործության ռահվիրա էր (ղեկավար): Այսօր նրանց երեխաները՝ Խոսեն և Անտոնիոն, ղեկավարում են ընկերությունը և գերազանցության ձգտող աշխատակիցների ահռելի թիմը։ Այս սիցիլիական ընտանիքում միշտ տոնական մթնոլորտ է տիրում։ Բերքահավաքի ժամանակ Donnafugata-ն կազմակերպում է գիշերային երաժշտական փառատոն խաղողի այգիներում: Խաղողի այգիների մեծ մասը գտնվում է Սիցիլիայի հարավ-արևելքում՝ Կոնտեսսա Էնտելլինայի տարածաշրջանում: Այստեղ խաղողը հավաքվում է գիշերը: Ընկերությունում օգտագործվում է արևային էներգիա, որն արևային մարտկոցների շնորհիվ վերածվում է էլեկտրաէներգիայի։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի Donnafugata ընկերության կայքը, որը համարվում է Իտալիայի գինեգործարանների լավագույն կայքերից մեկը:
- 1
- 2