EkoNiva

ԷկոՆիվան կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող կազմակերպություն է: Այն գտվում է Ռուսաստանի Դաշնությունում և ունի իր արտադրական ֆերմաները երկրի շուրջ 10 շրջաններում: Շնորհիվ իր բարձր որակի արտադրանքների ԷկոՆիվան բազմիցս արժանացել է մրցանակների և կոչումների՝ «ПРОДЭКСПО»-ի կողմից լավագույն պրոդուկտ անվանակարգին, Համի միջազգային ինստիտուտի կողմից՝ «բարձրագույն համի մրցանակ» և այլն: Արտադրողը կաթնամթերքի պատրաստման համար օգտագործում է միմիայն բնական հումք և բաղադրիչներ: Էկոնիվան նաև զբաղվում է ֆերմաներում պահվող կենդանիների կերի արտադրությամբ, որպեսզի երաշխավորի կաթի և այլ հումքի բարձր որակ: Ընկերությունն առաջարկում է այնպիսի արտադրանքներ, ինչպիսիք են՝ կաթը, կաթնաշոռը, պանիրները: Այն նաև ունի իր «ЭкоНива Professional Line» շարքի կաթնամթերքը, որը նախատեսված է այլ ըպելիքների պատրաստման համար: