
Elle & Vire ֆրանսիական ապրանքանիշը ստեղծվել է ավելի քան 70 տարի առաջ Նորմանդիայի սրտում՝ Էլ և Վիր գետերի միջև ընկած կանաչ մարգագետնում: Ընկերությունը համագործակցում է միմիայն տեղական գյուղատնտեսների հետ: Elle & Vire-ի մշտապես բարձրորակ կաթնամթերքը ստացվում է Նորմանդիայի բաց դաշտերում առնվազն 220 օր անցկացրած կովերի կաթից: Elle & Vire-ը միշլենյան աստղ ունեցող ռեստորանների և համաշխարհային համբավ ունեցող խոհարարների և հրուշակագործների նախընտրած բրենդն է: Սպառողներին ընկերությունն առաջարկում է նրբահամ կարագներ, տրադիցիոն ֆրանսիական բարձրադաս պանիրներ և այլն: Օգտագործելով նորմանդական կաթնամթերքի արտադրության լավագույն ավանդույթներն ու տեխնոլոգիաները՝ Elle & Vire-ը դարձել է իրական որակի խորհրդանիշ աշխարհի ավելի քան 120 երկրներում։