Fontanafredda

Fontanafredda անունով ապրանքանիշը, որը նշանակում է «սառը աղբյուր», ունի ծագման՝ անսովոր ռոմանտիկ պատմություն: Սա իտալացի թագավոր Վիտորիո Էմանուելե Երկրորդի և դքսուհի Ռոզա Միրաֆիորիի սիրո պատմությունն է: Տեսնելով տասնչորս տարեկան երիտասարդ գեղեցկուհուն, ով հասարակ զինվորի դուստր էր, թագավորը երկար տարիներ լուռ սիրում է նրան և միայն իր օրինական կնոջ մահից հետո Ռոզային դարձնում է իր կինը: Չնայած ամուսնությանը՝ Ռոզայի երեխաները չէին կարող հավակնել գահին և ստիպված էին իրենք հոգալ իրենց ապագայի մասին: Թագավորի հրաշալի նվերներից մեկն իր սիրելիին Serralunga d'Alba որսորդական արգելոցն էր: Դքսուհու մահից հետո այն ժառանգեց իր որդին՝ դուքս Էմանուելե Ալբերտո դի Միրաֆիորին: Չնայած իր ամբողջ շքեղությանը՝ արգելոցը դժվար թե կարողանար կերակրել միապետի որդուն, ուստի 1878 թվականին նա գինու գործարան է հիմնում այդ տարածքում և դառնում իտալական գինիների իսկական արքան: Ներկայումս այգիները զբաղեցնում են ավելի քան 70 հա Իտալիայի հյուսիսարևմտյան հատվածում՝ Ալպերով շրջապատված հրաշագեղ Պիեմոնտում, որը բառացի թարգմանած նշանակում է «Լեռների ոտքերի տակ»: Խաղողի այգիները գտնվում են Բարոլո, Սեռալունգա դ'Ալբա և Դիանո դ'Ալբա համայնքներում: Խաղողի այգիների մեծ մասում (40 հա) աճեցնում են Nebbiolo խաղողը, իսկ մնացած տարածքում հավասար քանակությամբ աճում են Chardonnay, Moscato, Barbera և Dolcetto սորտերը:  Այսօր Fontanafredda-ի համասեփականատերը հայտնի իտալացի գործարար, Slow Food շարժման հիմնադիր Օսկար Ֆարինետին է: Ընկերությունն արտադրում է Պիեմոնտի լավագույն գինիների լայն տեսականի, որը ներառվում է լավագույն ռեստորանների գինու ցուցակներում և պարբերաբար բարձր գնահատականներ ստանում գինու քննադատներից: Միջազգային ճանաչում ունեցող Ռոբերտ Պարկերը Fontanafredda-ն անվանում է «Պիեմոնտի գինեգործության մեծ անուններից մեկը»:

flag

Իտալիա

Ֆոնտանաֆրեդա Ռայմոնդա Բարբերա դ՛Ալբա

11,400 ֏

flag

Իտալիա

Ֆոնտանաֆրեդա Ռայմոնդա Բարբերա դ՛Ալբա

9,400 ֏

flag

Իտալիա

Ֆոնտանաֆրեդա, Գավի դի Գավի

9,900 ֏

flag

Իտալիա

Ֆոնտանաֆրեդա, Լը Ֆրոնդե Մոսկատո Դ'Աստի

9,900 ֏