Ian Macleod Distillers Ltd-ն ալկոհոլային խմիչքների արդյունաբերության ամենամեծ և ամենահեղինակավոր ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 1936 թվականին Լեոնարդ Ռասելի կողմից, ով հանդիսանում է ներկայիս Յան Մաքլեոդի գլխավոր տնօրենի նախապապը: Ընկերության հիմնադիրը մեծ նշանակություն է տվել անկախությանը, և նախապատվություն չտալով վիսկի արտադրողներից որևէ մեկին, գնել է միմիայն ընկերության չափանիշներին և հաճախորդների պահանջներին համապատասխան ապրանքանիշ։ Հաջողությունը ամրապնդեց նրա համոզմունքները, և մի քանի տարվա ընթացքում ընկերությունը նախանձելի համբավ ձեռք բերեց շոտլանդական վիսկիի արդյունաբերության մեջ: Այսօր ընկերությանը պատկանում են բազմաթիվ ապրանքանիշներ, այդ թվում՝ Glengoyne Highland Single Malt Scotch Whisky, Macleod's Single Malt Scotch Whisky, Tamdhu Single Malt Scotch Whisky Isle of Skye Blended Scotch Whisky, Lang's Blended Scotch Whisky, Hedges & Butler, King Robert II, London Hill Gin և շատ ուրիշներ: Յան Մաքլեոդը տարեկան արտադրում և վաճառում է ավելի քան 15 միլիոն շիշ խմիչք: Խմիչքների լայն տեսականիով՝ (ջինի, ռոմի, օղու և պրեմիում կարգի լիկյորների հետ միասին) ընկերությունը փորձում է երիտասարդ սերնդին ներգրավել վիսկիի գիտակների շարքում՝ առաջարկելով վառ ժամանակակից ոճով միածիկային վիսկիի նոր տեսականի: 2006 թվականին ընկերությունը շուկայի դատին հանձնեց Smokehead վիսկին։ Նոր արտադրանքի գաղափարը գործադիր տնօրեն Լեոնարդ Ռասելի գլխում ծագեց Islay վիսկիի փառատոնին մասնակցություն ունենալուց հետո, որտեղ նա թունդ ծխային վիսկիների երկրպագուների շրջանում նկատեց բազմաթիվ հետաքրքրված երիտասարդների: Այսպես էլ ստեղծվեց նոր ապրանքանիշը՝ Smokehead-ը (անգլ. smoky - ծխային):