La Martiniquaise

«La Martiniquaise»-ը (La Martiniquez) միջազգային ընկերություն է, որը հիմնադրվել է 1934 թվականին Ֆրանսիայում։ Ընկերության հիմնադիր Ժան-Պիեռ Կայարը իր գործունեությունը սկսել է ռոմի ներմուծմամբ և տարածմամբ։1950-ականների կեսերին նա կարողացավ ընդլայնել իր ընկերության տեսականին՝ ստեղծելով ալկոհոլային խմիչքների արտադրության մի շարք ձեռնարկություններ։ Մինչև 2001 թվականը «La Martiniquaise»-ը արդեն գրավել էր երկրորդ տեղը ֆրանսիական ալկոհոլային խմիչքների շուկայում: Նրա տարեկան շրջանառությունը գնահատվում է 460 մլն եվրո։ Ընկերությունը տարեկան արտադրում է մոտ 150 միլիոն շիշ ալկոհոլային խմիչք,որոնցից քառորդ մասն արտահանվում է աշխարհի շուրջ 110 երկիր։ Կազմակերպությունում առանձնահատուկ նշանակություն ունի «First Blending Group» ընկերությունը։ Այն ստեղծվել է 1981 թվականին Շոտլանդիայի հայտնի տարածաշրջանում՝ Highlands-ում։ Ընկերության գործունեությունը կենտրոնացած է «Glen Turner» միածիկ վիսկիի և բարձրորակ խառնուրդի արտադրության վրա։