Maker's Mark

Կենտուկիում 1840 թվականին հիմնադրված Maker's Mark-ն այսօր ամենահին թորարանն է, որը գործում է հենց իր ստեղծման վայում և համարվում է ազգային խորհրդանիշ: 1943 թվականին Բիլ Սամուելը գնեց հին թորման արտադրությունը Կենտուկիի Լորետտո քաղաքում և սկսեց մշակել նոր յուրահատուկ բուրբոնի բաղադրատոմս: 8 տարի անց բաղադրատոմսը պատրաստ էր։ Վիսկիի արտադրության ժամանակ Բիլ Սամուելը չէր օգտագործում տարեկան, այլ եգիպտացորենի և գարու մեջ տարեկան էր ավելացնում: Հացահատիկի կատարյալ հարաբերակցությունը որոշելու համար նա պատվիրեց հաց թխել տարբեր բաղադրիչներով և ամենահամեղ հացի բաղադրատոմսն օգտագործեց Maker's Mark բուրբոնը ստեղծելու համար: Բիլի կինը՝ Մարջ Սամուելը, ստեղծեց շշի օրիգինալ դիզայնը, որը պահպանվում է մինչ օրս: