
El Ron Prohibido ընկերությունը հիմնադրվել է մի քանի տարի առաջ՝ լեգենդար Habanero ռոմի արտադրությունը վերականգնելու նպատակով: Այն թարգմանաբար նշանակում է «Արգելված ռոմ»: Ըստ պատմական տեղեկությունների՝ XVIII դարում մեծաքանակ իսպանական նավեր էին ժամանում «Նոր Իսպանիա» (Մեքսիկայի հին անվանումը): Որպեսզի նավաստիները դատարկաձեռն տուն չվերադառնային, վերջիններս բեռնում էին նավերը «Chinguirito» ռոմով: Նավարկության ընթացքում խմիչքը ստանում էր փայտի և չրի նրբահամ երանգներ, ինչի արդյունքում այն մեծ ճանաչում ձեռք բերեց Իսպանիայում: Արդյունքում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ V Բուրբոնացին համարեց այդ խմիչքի տարածումը ազգային սպառնալիք և արգելանք դրեց «Chinguirito»-ի վրա: Այդ արգելքը հանվեց միայն 100 տարի անց: El Ron Prohibido ընկերությանը հաջողվեց վերականգնել խմիչքի պատրաստման ավանդական մեթոդները: Այն պատրաստում են բարձրակարգ եղեգնյա սպիրտից՝ իսպանական խերեսի տակառներում: