SAINT URBANS-HOF

Գինեգործության հովանավոր սրբի՝ Սբ․Ուրբանի պատվին անվանված Saint Urbans Hof գինեգործարանը հիմնադրվել է 1947թ.-ին՝ ներկայիս սեփականատիրոջ պապի՝ Նիկոլաուս Վայսի կողմից։ Ընկերությանն են պատկանում Մոզելի լավագույն այգիներից՝ Զաարֆայլզերը (Saarfeilser) և Օկֆեներ Բոկշտայնը (Ockfener Bockstein): 1960-ականներին Նիկոլաուսի որդին՝ Հերմանը, ստանձնելով ընտանեկան բիզնեսի կառավարումը, ցույց տվեց, թե որքան լավ կարելի է աշխատել Ռիսլինգ սորտի հետ: Հերմանն էր, որ նպաստեց այս սորտի տարածմանը Կանադայում՝ տնկելով Ռիսլինգի առաջին այգիները Նիագարայի ջրվեժի տարածքում: 1997 թվականին Հերմանին միացավ որդին՝ Նիկը։ Հենց այդ պահից սկսվեց խաղողի այգիների վերակառուցման գործընթացը։ Սեփականատերերը վաճառեցին ցածր բերքատվությամբ տեխնիկական սորտերի ոչ այդքան որակյալ այգիներն ու գնեցին բարձրորակ խաղողի այգիներով հողատարածքներ։ Այսօր ընկերության խաղողի այգիների ընդհանուր մակերեսը կազմում է 33 հա, որոնք մշակվում են օրգանական եղանակով։ Ընկերությունն ունի 5 CRU, որտեղ աճում է բարձրորակ Ռիսլինգ:  St. Urban գործարանի արտադրած գինիների ստեղծման համար օգտագործվում են բացառապես վայրի խմորիչներ, ինչը թույլ է տալիս ավելի լավ զգալ տերուարը: Հին վազերի և գինեգործական վերջին տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ՝ Nik Weis գինիները ստանում են ամենաբարձր գնահատականը քննադատների կողմից՝ և՛ դասական Riesling-ների և՛ Grand cru գինիների համար:

flag

Գերմանիա

Նիկ Վայս Բոկստայն Կաբինետ

10,900 ֏