Zamora ընկերության պատմությունը սերտորեն կապված է Licor 43-ի հետ: 1946 թվականին քույր-եղբայրներ Դիեգոն, Անխելը և Ժոզեֆինա Զամորան Ժոզեֆինայի ամուսնու՝ Էմիլիո Ռեստոյի հետ միասին սկսեցին արտադրել և շուկա հանել այս «հրաշք լիկյորը»՝ օգտագործելով հռոմեական ժամանակաշրջանի փորձը: Ընկերության առաջին նախագահն էր Դիեգո Զամորան, ում ղեկավարման առաջին իսկ տարիներից ընկերությունը ձեռնամուխ եղավ նորանոր մարքեթինգային արշավների իրականացմանը՝ ապահովելով Licor 43 բրենդի զգալի աճն ու մրցունակ դիրքն Իսպանիայում: Ներկայումս Diego Zamora-ն Իսպանիայի առաջատար, հայտնի ընկերություններից մեկն է, որն իր պորտֆոլիոյում ունի ավելի քան 15 ապրանքանիշ և իր արտադրանքն արտահանում է աշխարհի 80 երկրներ: Ընկերության հայտնի ապրանքանիշներից են՝ Ramon Bilbao, Martin Miller's, Matusalem, Mar de Frades և այլն։