Zuccardi

1800 թվականից Արգենտինայում բնակվող Զուկարդիների ընտանիքը միշտ ակտիվորեն ներգրավված է եղել հողերի բարելավման աշխատանքների մեջ: Այսպիսով Դոն Ալբերտո Զուկարդին 1963 թվականին գնում է հողատարածք՝ սկսելու գինու սեփական արտադրությունը և բոլորին ցույց տալու, որ Արգենտինայի չոր հողերը կարող են զարմանալիորեն փափուկ դառնալ անուշաբույր գինիներ արտադրելու համար: Ներկայումս Zuccardi ընտանիքին են պատկանում 170 հեկտար խաղողի այգիներ։ Ընկերության ղեկավարը՝ Խոսե Ալբերտո Զուկարդին, մեծ պատասխանատվությամբ շարունակում է հոր գործը՝ փորձարկելով խաղողի բազմաթիվ, այդ թվում՝ արտասովոր և հազվագյուտ տեսակներ։ Ըստ Խոսե Ալբերտոյի՝ լավ խաղողի այգին գինու հետագա հաջողության գրավականն է: 1990-ականների վերջին Zuccardi-ն արտադրության մեջ սկսեց օգտագործել օրգանական մեթոդներ՝ բացառելով արհեստական ​​պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործումը։ Գինիները պատրաստվում են առանց կոնսերվանտների, ներկանյութերի և հավելումների։ Գինեգործ Ռոդոլֆի մանրակրկիտ հսկողության ներքո Zuccardi գինիները տարեցտարի ավելի ու ավելի են տարբերվում ոճով` ձեռք բերելով իրենց բնորոշ արտասովոր նրբությունն ու կառուցվածքը:

flag

Արգենտինա

Զուկարդի, «Q» Մալբեկ 2020

10,800 ֏

flag

Արգենտինա

Զուկարդի «Q» Շարդոնե 2021

10,800 ֏

flag

Արգենտինա

Զուկարդի, «Q» Մալբեկ 2021

10,800 ֏

flag

Արգենտինա

Զուկարդի «A» Բոնարդա

6,900 ֏