Courvoisier

Courvoisier բրենդի պատմությունը սկսվել է դեռևս 19-րդ դարի սկզբից, երբ Էմանուել Կուրվուազեն և նրա գործընկեր՝ Լուի Գալոան, ղեկավարում էին առևտրային ընկերություն և ալկոհոլի խոշոր պահեստներ: Ըստ լեգենդի՝ հենց իրենց էլ այցելել է Նապոլեոնը և իր բանակի համար գնել մի քանի տակառ կոնյակ։ 1828 թվականին հիմնադիրների որդիները՝ Ֆելիքս Կուրվուազեն և Ժեուլ Գալոան, որոշում են թողնել առևտուրը և զբաղվել միայն բարձրորակ կոնյակի արտադրությամբ։ Նախագիծը գրանցեց հիանալի հաջողություն, և նրանք մեծ համբավ ձեռք բերեցին՝ որպես բարձրակարգ կոնյակ արտադրողներ: 1909 թվականին ընկերությունը անցնում է անգլիական Սայմոնների ընտանիքին, ովքեր անմիջապես նկատում են Courvoisier ապրանքանիշի մեծ ներուժը։ Հենց Սայմոնների շնորհիվ էլ ստեղծվում է Նապոլեոնի ուրվանկարով հայտնի լոգոն, իսկ ինքնին կոնյակը հայտնիություն է ձեռք բերում անգամ Ֆրանսիայի սահմաններից հեռու: 1964 թվականին բրենդի ղեկավարումը անցնում է կանադական Hiram Walker ընկերությանը, որն էլ զգալիորեն ընդլայնում է շուկան՝ ավելացնելով միջազգային վաճառքը։ Այսօր «Courvoisier» ապրանքանիշը պատկանում է Beam Inc-ին, իսկ արտադրությունը հիմնված է Շարանտ դեպարտամենտի Ժարնակ քաղաքում։ Ավելի քան երկու դար ընկերության կուպաժի վարպետները հմտորեն համատեղել են հնագույն ավանդույթներն ու նորարարությունները՝ ստեղծելով բացառիկ կոնյակ, որն այսօր հայտնի և գնահատված է ամբողջ աշխարհում:

flag

Ֆրանսիա

Կուրվուազյե ՎՍՕՊ

17,600 ֏

flag

Ֆրանսիա

Կուրվուազյե ՎՍՕՊ

23,800 ֏

flag

Ֆրանսիա

Կուրվուազյե XO

72,000 ֏