
TABASCO
Ըստ լեգենդի` TABASCO-ի պատմությունը սկսվել է Քաղաքացիական պատերազմից հետո, երբ Էդմունդ Մաքայլենին նվեր ստացավ չիլիի սերմեր և տնկեց դրանք Էյվերի կղզում՝ ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում և 1868 թ․-ին սկսեց աշխատել կծու սոուսի ստեղծման վրա։ 1870 թ․-ին Մաքայլենին արտոնագրեց սոուսը, և TABASCO-ն սկսեց խոհարարական աշխարհը գրավելու իր ճանապարհը։ Ընկերությունն արդեն ունի 9 տեսակի` տարբեր կծվության բարձրորակ սոուսներ։