Colterenzio

Հարավային Տիրոլի գինեգործության առաջամարտիկներից Colterenzio-ն հիմնվել է 1960 թվականին՝ գինի արտադրող 28 ընկերությունների կողմից։ Այսօր այս հաջողակ ընկերությունն արդեն բաղկացած է 290 անդամներից։ 1980 թվականին ընկերության տնօրեն Լուիս Ռայֆեռը նորամուծություններ մտցրեց իտալական գինեգործության մեջ։ Իր ղեկավարման շնորհիվ ընկերությունը դարձավ առաջինը, որը խաղողի գինը հաշվարկում էր ոչ թե շաքարի պարունակությամբ, այլ ըստ բերքի որակի։ Այսկերպ ընկերության մասնակիցներն այլևս հարկ չէին համարում ապահովել բերքի առավելագույն քանակ, այլ կարևորում էին որակը։ Ռայֆեռը նաև եղավ առաջինը, ով նոր մոտեցում դրսևորեց գինու հնացման մեջ։ 1980-ականներին նա փորձեց տակառներում սպիտակ խաղողի խմորումն ու կարմիրի հնացումը։ Իտալիայում քիչ ընկերությունների արտադրանքը կարող է մրցել այս ընկերության բարձրակարգ գինիների ոճի և որակի բազմազանության հետ:

Bestseller

flag

Իտալիա

Կոլտերենցո, Լաֆոա Կաբերնե Սովինյոն Ռիզերվա

45,000 ֏

flag

Իտալիա

Կոլտերենցո, Լաֆոա Ալտո Ադիջե Գեվուրցտրամիներ

19,000 ֏