Gonzales Byass

1835 թվականին 23-ամյա Մանուել Գոնսալեսը հիմնադրում է փոքրիկ «բոդեգա» իսպանական Խերես քաղաքում։ Նրա հորեղբայր Խոսե Անխել Վարգաս «Պեպեն» դառնում է իր մենթորը: Պեպեն Իսպանիայում չոր խերեսի սակավաթիվ սիրահարներից մեկն էր, և նա վերջապես կարող էր իրականացնել իր երազանքը. ստեղծել իր գլուխգործոցը: Ընտանիքի առաջին խերեսը Ֆինոն էր, որը մեծ հաջողություն ունեցավ գինու կատեգորիայում: 1927 թվականին ընկերությունն ընդլայնեց իր գործունեությունը՝ ներառելով Սան Պեդրո Նոլասկո գինեգործարանն ու 6 այլ գինեգործարաններ Խերեսի նույն հատվածում։ 1951 թվականին թողարկվեց González Byass Lepanto հոյակապ խմիչքը: Ընկերությունը մեծ վերելք ապրեց շնորհիվ գինու վաճառական Ռոբերտ Վիասի, ով դարձավ ընկերության կոմերցիոն գործակալը։ Ժամանակի ընթացքում ընկերությանը հաջողվեց ընդլայնել արտահանումը և նվաճել եվրոպական նոր շուկաներ։ 1863 թվականին Գոնսալեսի գործընկեր Խուան Դյուբոսկի մահից հետո ընկերությունը վերանվանվեց «González Byass»։ Այժմ ընկերությունը ղեկավարում է Գոնսալես ընտանիքի 5-րդ սերունդը: Գոնսալեսների ընտանիքը ոչ միայն մեծ ներդրում է ունեցել Մեծ Բրիտանիայում խերեսի հանրահռչակման գործում, այլ նաև շատ նորարություններ է բերել Իսպանիա։ Սարքավորել է առաջին պոլո խաղահրապարակը, էլեկտրաէներգիա և հոսող ջուր է տեղադրել գործարանում և մասնակցել երկրում երկաթուղային հաղորդակցության զարգացմանը։ Իր 150-ամյակի կապակցությամբ ընկերությունը պարգևատրվել է ոսկե մեդալով, իսկ 2008 թվականին IWSC գինու մրցույթում ճանաչվել է լավագույնը։ Այսօր ընկերության գինիներն արտահանվում են աշխարհի ավելի քան 150 երկրներ։

flag

Մեծ Բրիտանիա

Ջին Դը Լոնդոն No.1

19,800 ֏

flag

Մեծ Բրիտանիա

Մամ Լով Ջին

12,900 ֏

flag

Մեծ Բրիտանիա

Ջին Դը Լոնդոն No.1 Շերրի քասք

25,900 ֏