La Quintinye

La Quintinye Vermouth Royal ապրանքանիշը կրում է բուսաբան Ժան-Բատիստ դը Լա Կյանտինիի անունը, ով Լյուդովիկոս XIV թագավորի oրոք արքունիքի բուսաբանն էր: Նրան էր վստահվել Վերսալի դղյակի բուսաբանական և բանջարեղենային այգիների մշակումը: Ապակե շիշը զարդարված է բուսաբանի դիմանկարով: Վերմուտը ներկայանում է երեք տեսակներով՝ Rouge, Blanc և Extra Dry: Բոլորի բաղադրության հիմքում հատուկ ընտրված խոտաբույսեր են. հրեշտակախոտ, կոճապղպեղ, հիլ, նարինջ, մշկըկնույզ, քինին և այլն: La Quintinye Vermouth Blanc-ը պատրաստվում է Pineau des Charentes -ի և 18 բույսերի համադրմամբ: Բույրերը թարմ ցիտրուսային են՝  մրգային համով և անտառային համեմունքների նոտաներով: La Quintinye Vermouth Rouge-ը պատրաստվում է 28 բուսաբանական նյութերից, որոնք դրան հաղորդում են քաղցր վանիլի երկարատև բույր, իսկ La Quintinye Vermouth Extra-Dry-ի բաղադրության մեջ օգտագործվում են 27 բուսական նյութեր, որոնք դրան տալիս են լրացուցիչ չոր համ: Կոնյակի տարածաշրջանում ստեղծված այս բացառիկ խմիչքի պատրաստման համար հիմք է հանդիսացել տեղական Pineau des Charentes խաղողը:

 

flag

Ֆրանսիա

Վերմուտ Ռոյալ Լա Քվինտին Ռուժ

11,900 ֏

flag

Ֆրանսիա

Վերմուտ Ռոյալ Լա Քվինտին Բլան

11,900 ֏

flag

Ֆրանսիա

Վերմուտ Ռոյալ Լա Քվինտին Էքստրա Դրայ

11,900 ֏