''Lucas Bols'' ընկերության պատմությունը սկսվել է դեռևս 1575 թվականին, երբ Բոլսի ընտանիքը ժամանեց Ամստերդամ և հիմնեց գինեգործարան, որն ի սկզբանե կոչվում էր het Lootsje, որտեղ թորում էին լիկյորներ, ինչպես նաև ժենեվերներ 1664 թվականից։ Սա մեկնարկային կետն էր, որը դարձավ աշխարհի ամենահին թորած ոգելից խմիչքների ապրանքանիշը: 1652 թվականին ծնվեց Լուկաս Բոլսը։ Նա ազդեցիկ գործարար էր, որն ապրում էր այնպիսի ոսկեդարյան ժամանակաշրջանում, երբ Ամստերդամն աշխարհի խոշոր առևտրային քաղաքն էր: Լուկաս Բոլսին հաջողվեց Bols-ը վերածել միջազգային ապրանքանիշի և ընդլայնել լիկյորների տեսականին: Տարիներ շարունակ բարգավաճումից հետո Բոլս ընտանիքի սերնդի վերջին տղամարդը մահացավ 1816թ.-ին: Այսպիսով, Բոլսի վերջին ժառանգորդի այրին վաճառեց ընկերությունը պայմանով, որ Բոլսի անվանումն ընդմիշտ օգտագործվելու է նրա բոլոր ապրանքանիշների վրա՝ մնալով անփոփոխ: Դարեր շարունակ ընկերության գաղտնի բաղադրատոմսերը փոխանցվում էին սերնդեսերունդ, սակայն 1816 թվականին ընտանիքը ստիպված եղավ վաճառել ընկերությունը՝ դնելով մեկ կարևոր պայման՝ Բոլս անվանումը պետք է հավերժ կապված մնար գինեգործության հետ: Այսօր Lucas Bols-ը անկախ ընկերություն է, որի ապրանքները վաճառվում են ավելի քան 110 երկրներում, ընկերությանն է պատկանում գուրման կոկտեյլների բաղադրատոմսերի ամենամեծ բազան, որոնցից շատերը պատրաստվում են Bols-ի միջոցով: