Olio Dante

150 տարվա պատմություն ունեցող այս բրենդը կրում է Olio Dante անունը՝ իտալացի բանաստեղծ Դանթե Ալիգիերիի պատվին: Olio Dante ընկերության գործունեության սկիզբը դրվել է դեռ 1849 թվականից, երբ Անդրեա Կոստան սկսում է ձիթապտղի յուղ և տեքստիլ վաճառել Սարդինիայից Լիգուրիա, իսկ նրա որդին՝ Ջակոմո Կոստան 1910 թվականին հիմնում է Giacomo Costa fu Andrea առևտրային ընկերությունը: Արդեն 1898 թվականին ձեթն արտահանվում է Հյուսիսային Ամերիկա, Արգենտինա և Ավստրալիա: Կոստաները շուտով գիտակցում են ապրանքն անմիջականորեն Իտալիայի հետ ասոցացնելու կարևորությունը և այդ ժամանակ էլ ստեղծվում է Olio Dante անվամբ բրենդը: 1904 թվականին Ամերիկայում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում ընկերությունը ստանում է առաջին ոսկե մեդալը՝ լավագույն արտադրանքի համար: Գովազդային հոլովակները և նյութերը ռադիոյում, տպագիր մամուլում, հեռուստատեսությունում մեծ ճանաչում են բերում ընկերությանը: 1985 թվականից սկսած ընկերության սեփականատերերը փոխվել են. այն նախ պատկանել է անգլո-հոլանդական Unilever ընկերությանը, իսկ 2008 թվականին վաճառվել է իսպանական SOS-Cuetara ընկերությանը: 2009 թվականի ապրիլին ընկերությունը վերջապես վերադառնում է Իտալիա:

flag

Իտալիա

Ձիթայուղ Պոմաս 500 մլ, Օլիո Դանտե

2,500 ֏

flag

Իտալիա

Ձիթայուղ Պոմաս 1000 մլ, Օլիո Դանտե

2,900 ֏

flag

Իտալիա

Բալզամիկ քացախ Մոդենայից, Օլիո Դանտե

1,200 ֏

flag

Իտալիա

Էքստրա վիրջին ձիթայուղ Միջերկրական 500 մլ, Օլիո Դանտե

2,900 ֏

flag

Իտալիա

Էքստրա վիրջին ձիթայուղ Միջերկրական 1000 մլ, Օլիո Դանտե

5,200 ֏

flag

Իտալիա

Էքստրա վիրջին չզտված ձիթայուղ Ֆրանտոյո դի Կոնտրադա, Օլիո Դանտե

4,700 ֏