The Botanist

Բրուքլադի  թորարանը, որտեղ այժմ պատրաստվում է այս ջինը, գտնվում է Այլա շոտլանդական կղզում: Թորարանի անվանումը շոտլանդական գելերենից թարգմանաբար նշանակում է «ափի եզր»: Այն կառուցվել է 1881 թվականին Ուիլյամ, Ջոն և Ռոբերտ Հարվեյների կողմից: Վիսկիի արդյունաբերությունը մշտապես ունեցել է ճգնաժամային փուլեր, ինչն էլ հանգեցրել է այս թորարանի փակմանը: Սակայն գինու վաճառականներ Սիմոն Քոֆլինը և Մարկ Ռեյնիերը ձեռք բերեցին թորարանը և նոր գաղափարների ու մտքերի շնորհիվ ստեղծվեց «վիսկիի կղզու» առաջին չոր ջինը: Պատրաստման համար օգտագործվում է կղզու տարածքում աճող ավելի քան 31 տեսակի խոտաբույս (խնձոր, անանուխ, ուրց, թանզիֆ): Դրանք հավաքվում են մարտից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, չորացվում բնական եղանակով՝ պահպանելով իրենց բույրը, այնուհետև աղբյուրի ջրի մեջ իրականացվում է թորումը: Ջինի անվան միտքն առաջարկել են բուսաբանները: Գլխավոր թորող Ադամ Հանեթի  խոսքով՝  նրանք ստեղծում են ավելին, քան ուղղակի սովորական խմիչք: The Botanist-ն ամբողջությամբ ներկայացնում է Շոտլանդիան՝ այն վայրը, որտեղից ծագում է՝ աշխարհին հաղորդելով դրա ոգին և յուրահատուկ կապը բնության հետ: