Attems գինեգործական ընտանիքի պատմությունը սկսվել է մի քանի դար առաջ, երբ 1106 թվականին Զալցբուրգցի եպիսկոպոսը հողակտորներ տրամադրեց Կոռադո Ատտեմսին: Ընտանեկան արխիվները, որոնք պահվում են Լուցինիկոյի ընտանեկան նստավայրում, ցույց են տալիս, որ դեռ շատ վաղուց այդ ընտանիքը սկսել է հետաքրքրվել գինեգործությամբ, իսկ 1764 թ.-ի մատյաններում հիշատակում են Ռիբոլա և Ռիֆոսկո խաղողի սորտերից պատրաստված գինիներ: Ներկայումս Attems խաղողի այգիներն ընդգրկում են 79 հա՝ Գորիցիայից դեպի արևմուտք: Այս շրջանի կլիման հիանալի է խաղող աճեցնելու համար: 19-րդ դարի վերջին այս տարածաշրջանը գինեգործության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման և զարգացման առաջատարներից մեկն էր: 2000թ․ Attems ընկերությունը սկսել է համագործակցել Ֆրեսկոբալդի ընտանիքի՝ Իտալիայի հեղինակավոր գինեգործական տոհմի հետ։