Carpano

Իտալական Carpano բրենդի պատմությունը սկիզբ է առել 1786 թվականին Թուրինում: Անտոնիո Բենեդետտո Կարպանոն բուսաբանի իր կոչումը ստանալուց հետո վերմուտի նոր բաղադրատոմս ներկայացրեց: Այն խոտաբույսերի և համեմունքների խառնուրդ էր՝ համեմված մշկընկույզով: Որոշ ժամանակ անց Անտոնիոն բացեց իր խանութը, որը գտնվում էր Թագավորական պալատի դիմաց: Վերմուտի մեկ արկղ նա նվիրեց թագավոր Վիտորիո Ամեդեո Երրորդին, ով շատ սիրեց այն և հրամայեց դարձնել արքունիքի գլխավոր խմիչքներից մեկը, իսկ Carpano խանութը քաղաքի լավագույն տեսարժան վայրերից մեկն էր: 1820թ. Անտոնիոյի եղբորորդին՝ Բեռնարդո Կարպանոն ընդլայնեց խանութը և հիմնադրեց Carpano ընկերությունը: Իսկ 1840-1888թթ. մեկ բաժակ վերմուտը Թուրինի բնակիչների սիրելի ապերիտիվն էր: 1898թ. Լուիջի և Օտտավիո եղբայրները հիմնեցին թորման գործարան: Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բիզնեսը վաճառվեց խոշոր արդյունաբերող Սիլվիո Տուրատիին, ով շարունակեց զարգացնել այն: 2001 թվականին բրենդը ձեռք է բերում միլանյան Fratelli Branca ընկերությունը:  Ընկերության հիմնադիր Բերնարդինո Բրանկան շարունակելով նորարարական ուղին՝ հավատարիմ է մնում նաև ավանդույթներին ու անցյալի արժեքներին: Այսօր Carpano-ն սիրված և հայտնի բրենդ է ոչ միայն Իտալիայում, այլև ամբողջ աշխարհում, իսկ վերմուտն անփոխարինելի բաղադրիչ է բոլոր կոկտեյլների համար:

flag

Իտալիա

Կարպանո Բոտանիկ Բիթեր

17,800 ֏

flag

Իտալիա

Վերմուտ Կարպանո Անտիկա Ֆորմուլա

22,800 ֏

flag

Իտալիա

Վերմուտ Կարպանո Անտիկա Ֆորմուլա

19,900 ֏

flag

Իտալիա

Վերմուտ Կարպանո Պունտ է Մես

8,600 ֏

flag

Իտալիա

Վերմուտ Կարպանո Բիանկո

8,910 ֏

9,900 ֏

flag

Իտալիա

Վերմուտ Կարպանո Դրայ

8,910 ֏

9,900 ֏

flag

Իտալիա

Վերմուտ Կարպանո Կլասիկո, Ռոսսո

8,910 ֏

9,900 ֏