De Kuyper ընկերության պատմությունը սկսվել է Ռոտերդամում դեռ 1695 թվականին, երբ Պետրուս Դե Կայպերն ամուսնացավ Աննա Կայպերի հետ։ Նրանք հիմնեցին փոքր ընտանեկան բիզնես. փայտե տակառներ էին ստեղծում հնացման համար, ինչպես նաև արտահանում էին տեղական գարեջուր և ջին: 1729 թվականին Դե Կայպերի ընտանիքը սկսեց արտադրել սեփական ջինը: XX դարի 20-ական թվականներին նրանց տեսականին զգալիորեն ընդլայնվեց լիկյորների թողարկման շնորհիվ, ինչն ընկերությանը համաշխարհային հռչակ բերեց:1995 թվականին թագուհի Բեատրիքսը ընկերությանը շնորհեց «արքայական» կոչվելու իրավունք, որից հետո ընկերությունը վերանվանվեց De Kuyper Royal Distillers։ De Kuyper ապրանքանիշի լիկյորները (ավելի քան 70 տարբեր ապրանքներ) վաճառվում են աշխարհի 100 երկրներում։ De Kuyper-ը լիկյորների կատեգորիան ավելի նորարարական և ժամանակակից է դարձրել։ Բրենդը համագործակցում է աշխարհում հայտնի բարմենների հետ, ինչպիսիք են Սալվատորե Կալաբրեզեն, Ալեքս Կրատենան, Մոնիկա Բերգը, Սիմոնե Կապորալեն և այլք:
- 1
- 2