
19-րդ դարի վերջին Villa Massa-ի առաջին այցելուներին առաջարկվում էր Մասսա ընտանիքի պարտեզներում աճեցված կիտրոններից պատրաստված լիկյոր: Villa Massa-ն հիմնադրվել է եղբայրներ Սերջիո և Ստեֆանո Մասսաների կողմից 1991 թվականին՝ նպատակ ունենալով այս համեղ ըմպելիքը հասանելի դարձնել բոլորին: Այսպես ստեղծվեց ավանդական Villa Massa Limoncello լիկյորը, որը շատ արագ հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Լիկյորն արտադրվում է հին բաղադրատոմսով, որը ստեղծվել է դեռևս 1890 թվականին՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները։ Այսօր Villa Massa-ն առաջատար ընկերությունն է Limoncello լիկյոր արտադրողների շարքում: