Auchentoshan

Auchentoshan ընկերությունը հիմնադրվել է 1800 թվականին, սակայն այդ անվան տակ իր գործունեությունը սկսել է 1823 թվականից՝ երկրում «Ակցիզային հարկերի մասին ակտի» ընդունումից հետո։ Ընկերության անվանումը գելերենից թարգմանաբար նշանակում է «դաշտի անկյուն»։ Գործարանը տեղակայված է Գլազգոյից հյուսիս ընկած ցածրադիր գոտում, իսկ վիսկիի համար օգտագործվող ջրի աղբյուրը լեռներում գտնվող Կոչնա Լոխն է։ Auchentoshan-ը այն սակավաթիվ թորման արտադրամասերից է, որ պահպանել է իր գործունեությունը Լոուլենդում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Auchentoshan վիսկիների ստացման առանձնահատկությունը եռակի թորումն է՝ ի տարբերություն վիսկիի համար որպես ստանդարտ ընդունված ալկոհոլի կրկնակի թորման։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ Auchentoshan-ի պատմությունը կապված է իռլանդացի գաղթականների հետ, ովքեր իրենց հետ բերել են վիսկիի եռակի թորման իռլանդական սովորույթը։ 1984 թվականին Morrison Bowmore-ը գնեց գործարանը, որը տասը տարի անց դարձավ ճապոնական Suntory Corporation-ի դուստր ձեռնարկությունը: Suntory-ն շատ արագ Auchentoshan-ը տեղափոխեց նոր մակարդակ՝ ստեղծելով մեծ համբավ ունեցող ապրանքանիշ: Ներկայումս գործարանը տարեկան արտադրում է 1650 հազար լիտր սպիրտ։ 

flag

Շոտլանդիա

Վիսկի Օքենթոշեն Ամերիկան Օաք

24,800 ֏