Canadian Club

1858 թվականին Canadian Club-ի հիմնադիր Հիրամ Ուոքերը կառուցում է սեփական թորարանը Միացյալ Նահանգների սահմանին՝ Դեթրոյթ գետի ափին: Շուտով նրա վիսկին մեծ ճանաչում է ձեռք բերում ինչպես Կանադայում, այնպես էլ ԱՄՆ-ում: Սակայն 1920-ականներին Ուոքերը և այլ վիսկի արտադրողները կանգնում են մեծ խնդրի առաջ, քանի որ ուժի մեջ է մտնում ԱՄՆ սահմանադրության նոր օրինագիծ, ըստ որի ալկոհոլային խմիչքների ներմուծումն ԱՄՆ խստիվ արգելվում էր: «Չոր օրենքի» տարիներին Canadian Club-ը դարձավ համար մեկ մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ ներմուծված վիսկին: