
Cointreau լիկյորի պատմությունը սկսվել է դեռևս 1849 թ.-ին, երբ Ադոլֆ և Էդուարդ-Ժան Կուանտրո եղբայրները հիմնեցին իրենց գինեգործարանը։ Լիկյորն առաջին անգամ թողարկվել է Էդուարդ-Ժանի որդու ջանքերով 1875 թվականին։ Ընկերության համար բեկումնային է դառնում Էդուարդ Կուանտրո Կրտսերի ճամփորդությունը Կյուրասաո կղզի, որտեղից նա սկսում է մատակարարել հատընտիր նարինջ ու օգտագործել լիկյորի պատրաստման մեջ։ Այսօր Cointreau լիկյորն առաջատար դիրք է զբաղեցնում լավագույն խմիչքների ցանկերում, վաճառվում է աշխարհի ավելի քան 100 երկրներում և լավագույն կոկտեյլների պատրաստման հիանալի բաղադրիչ է։