Matusalem

Matusalem ռոմը Կուբայի ոսկե դարաշրջանի ամենահայտնի խմիչքն էր: Պատմությունը սկսվում է 19-րդ դարի 70-ական թվականներիցերբ եղբայրներ Էդուարդո և Բենջամին Կամպերն Իսպանիայից նավարկում են Կուբա՝ Ազատություն կղզում ռոմի արտադրությամբ զբաղվելու համար։ Էվարիստո Ալվարեսի հետ նրանք մշակում են այս թունդ խմիչքի արտադրության նոր տեխնոլոգիան՝ համախմբելով թորման գործընթացի և սկզբունքների մասին ողջ ինֆորմացիան, որն օգտագործվում էր հայտնի իսպանական գինիների, խերեսի և կոնյակի արտադրության մեջ: Նրանք միասին ստեղծեցին շաքարեղեգի մելասը յուրահատուկ ռոմի վերածելու գաղտնի բանաձևը՝ համերի և բույրերի նուրբ փնջով, որը փոխարինեց անցյալի կոպիտ խմիչքին: Առաջին Մատուսալեմ ռոմն արտադրվեց 1872 թվականին։ Խմիչքն իր անունը ստացել է իսպանական աֆորիզմից. “Esto es mas viejo que Matusalem”, որը նշանակում է «Սա ավելի հին է, քան Մատուսալեմը». Այս խոսքերը Մաթուսաղա առաքյալի մասին են, ով ապրել է 969 տարի։ Այս անունով եղբայրները ցանկացել են կենտրոնանալ ռոմի հնացման վրա, որն անհրաժեշտ է խմիչքին յուրահատուկ համուհոտ հաղորդելու համար։ Իսկ ապրանքանիշի պիտակի վրա պատկերված ճախրող ծիծեռնակը, խորհրդանշում է Կուբայի ժողովրդի ազատատենչ ոգին։ Ազատություն կղզու հմայքը, նրա աշխույժ գիշերային կյանքը Կուբան դարձրին Ամերիկայի Փարիզը: Հանճարեղ գրող, ռոմի մեծ սիրահար Էռենեստ Հեմինգուեյն իր կյանքի վերջին տարիներն անցկացրել է այս կղզում: Այսօր Դոմինիկյան Հանրապետությունում Matusalem ռոմը արտադրվում է 1872 թվականի օրիգինալ բաղադրատոմսով, ինչի մասին վկայում է շշի վրայի գրությունը՝ "Formula Original de Cuba"։

flag

Դոմինիկյան Հանրապետություն

Ռոմ Գրան Ռեզերվա 15 Մատուսալեմ

21,930 ֏

25,800 ֏

flag

Դոմինիկյան Հանրապետություն

Ռոմ Գրան Ռեզերվա 23 Մատուսալեմ

42,000 ֏

flag

Դոմինիկյան Հանրապետություն

Ռոմ Ինսոլիտո Վայն Քեսկ Մատուսալեմ

17,600 ֏

22,000 ֏

flag

Դոմինիկյան Հանրապետություն

Ռոմ Պլատինո Մատուսալեմ

16,900 ֏

flag

Դոմինիկյան Հանրապետություն

Ռոմ Սոլերա 7 Մատուսալեմ

18,800 ֏