Mud House

Mud House-ի ղեկավարները երկար տարիներ աշխարհով մեկ ճանապարհորդելուց հետո հաստատվում են Նոր Զելանդիայում՝ սիրահարվելով այս երկրին։ Նրանք խաղողի յուրաքանչյուր սորտի համար տնկում էին բարձրակարգ վազեր տարբեր հողերի վրա, ինչը թույլ էր տալիս արտադրել գինիներ, որոնք արտահայտում էին տարածքի տերուարը: Շատ ագրոնոմներ երաշխավորում էին խաղողի օպտիմալ հասունության և սորտային բնույթի արտահայտչականության ձեռքբերումը։ Իսկ գինեգործներն իրենց նուրբ աշխատանքով «գրավում» էին խաղողի և տերուարի էությունը՝ արտադրելով տարբերվող գինիներ, որոնք բարձր էին գնահատվում ինչպես գինու սիրահարների, այնպես էլ մասնագետների կողմից: Mud House-ն ուներ երկու գինեգործարան՝ մեկը Մարլբորոյում, իսկ մյուսը՝ Վայպարա հովտում։ Սա թույլ տվեց Mud House գինու թիմին, որը գլխավորում էր էնոլոգ Բեն Գլովերը, ավելի ճկուն կերպով կառուցել իրենց աշխատանքը՝ օգտագործելով ինչպես ավանդական, այնպես էլ գինեգործության նորագույն մեթոդներ:  Հարկ է նշել, որ Mud House-ը մինչ օրս փորձում է առավելագույնի հասցնել խաղողի այգիների օրգանական մշակման մեթոդը. խաղողի այգիներում ոչխարներ են արածեցնում՝ մոլախոտերից ազատվելու և հողին բնական պարարտանյութ ապահովելու համար, ինչպես նաև մշակաբույսեր (հնդկաձավար) են տնկում խաղողի այգիների շարքերի միջև, որն էլ համարվում է կենսաբազմազանության և առողջ հողի հիմնական երաշխիքը:

flag

Նոր Զելանդիա

Մադ Հաուս Պինո Նուար Սենթրալ Օտագո

9,400 ֏

flag

Նոր Զելանդիա

Մադ Հաուս Պինո Նուար Քլեյմ 431 Վայնյարդս

12,600 ֏