Pastificio Rey ընկերությունը դարերի պատմություն ունի: Այն հիմնադրվել է Սան Դամիանո դ'Աստի փոքրիկ քաղաքում,1851 թվականին` որպես մակարոնի խանութ: Ժամանակի ընթացքում ընկերության արտադրությունն ընդլայնվել է: Ներկայումս տարածքը, որտեղ գտնվում է ընկերությունը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Դա գինի արտադրող բլուրների շրջանն է. Լանգե-Ռոերո, Մոնֆերատո: Pastificio Rey-ը զբաղեցնում է 20000 քմ տարածք: Կոշտ ցորենի հատուկ ընտրված ալյուրը և մշակման յուրահատուկ տեխնիկան այս պաստան դարձնում են լավագույններից մեկը՝ դրան տալով բաց դեղին գույն և նուրբ համ: Այն արտադրվում է "bronze die" մեթոդի միջոցով («բրոնզի մամլման մեթոդ»). մակարոնեղենը ձևավորելու, կտրելու համար օգտագործվում է բրոնզաձույլ սարքավորում: Արդյունքում արտադրվում է կոշտ մակերեսով մակարոն, որը ներծծում և պահպանում է սոուսները: