
Remy Martin կոնյակի պատմությունն սկսվել է 1724 թվականին։ Ընկերությունը հիմնադրել է հայտնի գինեգործ Ռեմի Մարտինը։ Այսօր ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում պրեմիում դասի խմիչքների շարքում։ 19-րդ դարի կեսերից մինչ օրս ընկերության ապրանքանիշը զարդարում է անփոփոխ կենտավր ձին։ Այժմ ձեռնարկության սեփականատերերը Ռեմի Մարտինի՝ Դուբրեյ-Կոինթրոյի ընտանիքի ժառանգներն են։ Ընկերությունն աճեցնում է սեփական Ugni Blanc տեսակի խաղողը՝ դրա համար առանձնացնելով 150 հեկտար մեծ տարածք։ Remy Martin-ը Ֆրանսիայի երեք ամենահայտնի և սիրված կոնյակի տներից մեկն է։ Այն իր գործունեությունն սկսել է դեռևս XVIII դարի սկզբից՝ նույնիսկ այն ժամանակ ստեղծելով իր գլուխգործոցները Ֆրանսիայի թագավորության համար։ Մարտինների ընտանիքում շատ սերունդներ են փոխվել, սակայն նրանցից յուրաքանչյուրը նպաստել է բրենդի զարգացմանն ու առաջխաղացմանը համաշխարհային շուկայում։ Շշի վրայի նիզակ բարձրացնող կենտավրը որակյալ ապրանքի անփոխարինելի նշանն է: