Metaxa

Metaxa-ն համեղ և յուրահատուկ բրենդի է, որը դասվում է Հունաստանի ամենահայտնի ոգելից խմիչքների շարքին։ Բրենդի Մետաքսան իր անվանումը ստացել է հիմնադիրներից մեկի՝ Սփիրոս Մետաքսայի անունից: Metaxa բրենդիի արտադրությունը սկսվել է 1888 թվականից, և ընդամենը մի քանի տարի անց այն սկսել է արտահանվել աշխարհի տարբեր երկրներ։ Բրենդիի բաղադրատոմսի հիմքում ընկած է թորվածքը, որը պատրաստվում է խաղողի երեք սորտերից բաղկացած գինիներից՝ Սուլթանինա, Սավվատյանո և Սև Կորինթոս: Թորումից հետո սպիրտը լցնում են ֆրանսիական կաղնե տակառների մեջ և, հնացնում 3-ից 30 տարի։ Հնացումից հետո ստացված թորվածքը խառնում են բարձրորակ մուսկատ գինիների, ծաղկաթերթերի և հունական խոտաբույսերի էքստրակտների հետ, որոնք խմիչքին հաղորդում են փափկություն և հարստություն, այնուհետև խառնուրդը շուրջ վեց ամիս պահվում է կաղնե տակառների մեջ։ Նախքան շշալցումը, բրենդին սառեցնում են երկու օր և ֆիլտրում՝ ապահովելով խմիչքի վերջնական կայուն տեսքը: Ընկերության հիմնադիր Սփիրոս Մետաքսան 1880 թվականին իր երկու եղբայրների հետ տեղափոխվում է Պիրեոս՝ բախտը փորձելու։ Նա սկսում է համադրել տարբեր գինիներ իր ընդարձակ խաղողի այգիներից և թորել դրանք հարավային Ատտիկայում՝ օգտագործելով ավանդական մեթոդները: Այդ ժամանակից ի վեր Սփիրոս Մետաքսայի աշխատանքի հիանալի արդյունքը՝ աշխարհահռչակ մուգ կոնյակը, կրում է նրա անունը։ Metaxa-ն ներառված է գլոբալ ըմպելիքների թոփ 50-ում և հանդիսանում է Duty Free-ում վաճառվող համար 1 խմիչքը:

flag

Հունաստան

Մետաքսա 12 Աստղ

17,900 ֏

flag

Հունաստան

Մետաքսա 7 Աստղ

12,800 ֏

flag

Հունաստան

Մետաքսա Պրայվիտ Ռեզերվ

34,000 ֏

flag

Հունաստան

Մետաքսա 5 Աստղ

9,900 ֏

flag

Հունաստան

Մետաքսա Հանի Շոթ

11,800 ֏

flag

Հունաստան

Մետաքսա Ուզո

9,800 ֏