Ընկերության հիմնադիրը՝ Lars G.O. Söderström-ը, կարիբյան շոկոլադի մեծ սիրահար էր, ինչն էլ հիմք հանդիսացավ, որ նա աշխարհի առաջատար մասնագետներից սովորեց շոկոլադե սալիկներ պատրաստելու արվեստը: 2019 թվականին Լարսը համադրեց իր 2 սիրելի համերը՝ Կարիբյան ռոմն ու կակաոն կատարյալ ոգելից խմիչք ստանալու համար: Մեկ տարի անց Լարսն ու իր թիմը իր իսկ խոհանոցում բազմաթիվ փորձարկումներից հետո ստեղծեցին մի գերազանց խմիչք՝ Tobago Gold անվանումով՝ օգտագործելով Կարիբյան ավազանի կակաոյի, համեմունքների և ռոմի լավագույն ընտրանին: Tobago Gold ապրանքանիշը հիմնադրվել է 2020 թվականին Տրինիդադ և Տոբագոյում: Այն Կարիբյան կղզիներին բնորոշ գանձ է, որը ստեղծվել է մյուս երկրներին Կարիբյան մշակույթի, համերի և առեղծվածների հետ ծանոթացնելու համար: Այսօր Tobago Gold ընկերությունը գտնվում է Նիդերլանդներում և աշխարհին է ներկայանում իր՝ բազմաթիվ մրցանակներ նվաճած, հիանալի լիկյորներով: