Tomatin

Tomatin թորարանը կառուցվել է 1897 թվականին Շոտլանդիայի լեռնաշխարհի մայրաքաղաք Ինվերնեսից հարավ գտնվող Մոնադլիաթ լեռներում: Այն գտնվում է ծովի մակարդակից 315 մետր բարձրության վրա և համարվում է Շոտլանդիայի ամենաբարձրադիր թորարանը։ Alt-na-Frith գետի պարզ և մաքուր ջուրը, որը հոսում է Մոնադլիաթ լեռներով, օգնում է ստանալ նրբահամ վիսկի: Tomatin-ը Շոտլանդիայի վիսկի արտադրող ընկերությունների տասնյակում է: Այսօր գործարանն արտադրում է տարեկան 2 մլն լիտր սպիրտ, թեև արտադրական հզորությունը թույլ է տալիս արտադրել 12 մլն լիտր։ Պատմականորեն Tomatin-ը ածիկ է մատակարարել վիսկի արտադրող ընկերություններին, սակայն այժմ կենտրոնացած է բարձրորակ միածիկային վիսկիի պատրաստման վրա: Արտադրանքի շարքը բաղկացած է 12, 18, 25, 30 և 40 տարեկան վիսկիներից և որոշ համարակալված վինտաժներից։ Tomatin-ը Շոտլանդիայի այն սակավաթիվ ընկերություններից է, որը պահպանել է սեփական տակառների արտադրությունը։

flag

Շոտլանդիա

Վիսկի Տոմատին Լեգասի

27,600 ֏

flag

Շոտլանդիա

Վիսկի Տոմատին 12 տ․

33,800 ֏

flag

Շոտլանդիա

Վիսկի Տոմատին 18 տ.

69,800 ֏

flag

Շոտլանդիա

Վիսկի Տոմատին 36 տ.

438,000 ֏