Դրոփշոթ Դե Կայպեր
Տիպ
Պրեմիում Լիկյոր
Ալկոհոլ
20 %
Բրենդ
De Kuyper
Ծավալ
700 ml
Առկայություն խանութներում
Մատուցման ջերմաստիճան
8–12°С
Տարածաշրջան
Նիդերլանդներ
Թնդություն
20 %
Բաղադրություն
Լիկյորը մուգ թանաքագույն է: Բույրում գերակշռում են համեմունքային և մատուտակային քաղցրա-դառնավուն ելևէջները: Համը բարդ է, զգալի են մատուտակի քաղցր նոտաներ՝ համադրված անուշաբույր համեմունքների հետ:
Կարելի է ըմպել ինքն իրենով, ինչպես նաև օգտագործել որպես կոկտեյլի բաղադրիչ:
De Kuyper-ի Dropshot լիկյորը մեծ ճանաչում ունեցող խմիչք է՝ սկսած 1731թ.-ից: Այն գերում է իր բնական սև գունային գամմայով և մատուտակի վառ արտահայտված համային երանգներով:
De Kuyper ապրանքանիշը հիմնադրվել է 1695 թվականին Պիտեր դե Կայպերի կողմից, ում սերը թորման ավանդական արհեստի նկատմամբ փոխանցվել է սերնդեսերունդ: Դրա շնորհիվ De Kuyper-ը դարձել է պրեմիում կարգի լիկյորների խոշորագույն արտադրողն աշխարհում։ 1995 թվականին՝ իր 300-ամյակին, De Kuyper-ը թագավորական ճանաչում ստացավ։ Այդ ժամանակից ի վեր թորման արտադրամասը հպարտորեն կրում է «Ռոյալ» տիտղոսը։ Լինելով միջազգային լիկյորի ապրանքանիշ և Նիդերլանդների ամենահին ընտանեկան բիզնեսներից մեկը՝ De Kuyper-ը ներկայացված է աշխարհի ավելի քան 100 երկրներում և տարեկան ապահովում է ավելի քան 40 միլիոն շշի վաճառք: Ընկերությունը նաև «ժողովրդավարեցրեց» կոկտեյլները՝ դրանք հասանելի դարձնելով յուրաքանչյուրին։ Ընկերությունը հանդիսանում է առանցքային դերակատար լիկյորի նորարար կատեգորիա ստեղծելու գործում: Ապրանքանիշը համագործակցում է համաշխարհային կարգի բարմենների հետ, ինչպիսիք են Սալվատորե Կալաբրեզը, Ալեքս Կրատենան, Մոնիկա Բերգը, Սիմոնե Կապորալեն և այլք:
                    Վիսկի Ամրութ Քասք Սթրենգս
33,600 ֏
42,000 ֏
                    Վիսկի Ամրութ Ֆյուժն
28,000 ֏
35,000 ֏
                    Բեն Ռայ, Դոնաֆուգատա
19,000 ֏
                    Կարպանո Բոտանիկ Բիթեր
17,800 ֏
Մելոն Դե Կայպեր
11,900 ֏
                    Դե Կայպեր Սթրոուբերի Դայքիրի Կոկտեյլ
8,900 ֏
                    Զոնին Պրոսեկկո 1821, 0.75 ml
5,400 ֏
                    Մույու Կինոտո Նեռո
17,800 ֏
                    Վանիլի օշարակ Մոնին
5,600 ֏
                    Ռոմ Ռոն ռեզերվա 22
29,000 ֏