Abrau-Durso

Abrau Durso փրփրուն գինիների փառահեղ պատմությունը սկսվել է 1870 թ.-ին, երբ Կայսր Ալեքսանդր II-ի հրամանագրով Աբրաու լճի և Դյուրսո գետակի գեղատեսիլ լանջերին հայտնաբերված բացառիկ տերուարում ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ ստեղծվեց գինեգործական կալվածքը: 20-րդ դարի սկզբին՝ ցարական ժամանակաշրջանում, ընկերության գլխավոր գինեգործն է դառնում աշխարհահռչակ Վիկտոր Դրավինյին (Victor Dravigny), ում օրոք Abrau Durso -ն հասնում է փառքի գագաթնակետին, և դառնում կայսերական սեղանի անբաժան խմիչքը: Խորհրդային դարաշրջանում ևս, չնայած արտադրության գլոբալ ծավալների, գինեգործարանին հաջողվել է պահպանել գինու բարձր որակը: Ընկերության նորագույն պատմությունն ու վերածնունդը սկսվում է 2006 թ.-ին, երբ այն դառնում է մասնավոր սեփականություն: Հիմնվելով սերունդների հարուստ փորձի ու գիտելիքների վրա և զուգահեռաբար ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ՝ Abrau Durso-ն վերսկսում է բարձրագույն որակի փրփրուն գինիների արտադրությունը: Այսօր ընկերությունը Ռուսաստանում փրփրուն գինու վաճառքի ցուցանիշով բացարձակ առաջատար է: Լեգենդար գինու տունը ոչ միայն պահպանել է իր հարուստ ժառանգությունը, այլև դարձել չափազանց գրավիչ վայր՝ գինեսերների և գաստրոտուրիզմի երկրպագուների համար:

flag

Ռուսաստան

Աբրաու-Դյուրսո Բրյուտ

3,400 ֏

Առկա չէ

flag

Ռուսաստան

Աբրաու-Դյուրսո կիսաքաղցր

3,400 ֏

flag

Ռուսաստան

Աբրաու-Դյուրսո կիսաչոր

3,400 ֏

flag

Ռուսաստան

Աբրաու-Դյուրսո Ռոզե կիսաչոր

3,400 ֏

flag

Ռուսաստան

Աբրաու Դյուրսո Վիկտոր Դրավինի Բրյուտ

5,600 ֏

flag

Ռուսաստան

Աբրաու-Դյուրսո Վիկտոր Դրավինի Ռոզե

5,600 ֏

flag

Ռուսաստան

Աբրաու-Դյուրսո Կյուվե Ալեքսանդր II Բրուտ Ռոզե

9,900 ֏

flag

Ռուսաստան

Աբրաու-Դուրսո Կյուվե Ալեքսանդր II Բրյուտ

9,900 ֏