Beronia

Beronia-ն բազմաթիվ մրցանակների արժանացած գինեգործական ընկերություն է, որը գտնվում է իսպանական La Rioja-ի (Լա Ռիոխա) սրտում։ Հիմնադրվել է 1973-ին Բասկերի երկրից ժամանած մի խումբ գործարար ընկերների կողմից, ովքեր գալիս էին La Rioja իրենց հանգիստն անցկացնելու: Ընկերները մեծ սեր ունեին սննդի և գինու հանդեպ ու ստեղծեցին իրենց սեփական գաստրո ակումբը կամ, ինչպես տեղացիներն են ասում, txoko-ն: Տեղական խոհանոցը վայելելու համար նրանք որոշեցին արտադրել իրենց սեփական գինին` կենտրոնանալով Reserva և Gran Reserva ոճով գինիների արտադրության վրա: Ընկերության անվանումը կապված է Իսպանիայի Լա Ռիոխա Ալտայի տարածաշրջանի պատմության հետ, որտեղ Ք․ա․ 3-րդ դարում բնակվում էր կելտական Բերոնես ցեղախումբը։ Բերոնիայի խաղողի այգիների 85%-ը զբաղեցնում են հրաշալի Tempranillo (Տեմպրանիլո) խաղողի վազերը, մյուս 15 %-ը ներառում է Graciano (Գրասիանո), Mazuelo (Մազուելո), Garnacha (Գարնաչա) և Viura (Վիուրա) խաղողները: Գինեգործարանը շրջապատված է 25 հա սեփական խաղողի այգիներով: Բերոնիայի տեխնիկական թիմի հսկողության տակ են գտնվում նաև 870 հա հատուկ ընտրված խաղողի այգիներ, որոնք տեղակայված են գործարանից 10կմ-ից ոչ ավել հեռավորության վրա։ Beronia-ի առանձնահատուկ ոճը պայմանավորված է նրանով, որ գինիները հնացվում են միաժամանակ 2 տեսակի՝ ամերիկյան ու ֆրանսիական կաղնու փայտից պատրաստված տակառներում։ 1982 թ-ին Beronia Wines-ը միացավ Gonzaless Byass ընկերությանը և մուտք գործեց միջազգային շուկա։ Այսօր Բերոնիան Իսպանիայի 10 լավագույն գինեգործարաններից մեկն է և Գոնսալես ընտանիքի աջակցության շնորհիվ իր գինիների մեջ համատեղում է Ռիոխայի գինեգործական ավանդույթներն ու առաջատար տեխնոլոգիաները։

flag

Իսպանիա

Բերոնիա Կրիանցա

5,400 ֏

flag

Իսպանիա

Բերոնիա Ռեզերվա

8,200 ֏

flag

Իսպանիա

Բերոնիա Գրան Ռեզերվա

16,000 ֏

flag

Իսպանիա

Բերոնիա 198 Բառիկաս

14,400 ֏

flag

Իսպանիա

Բերոնիա Մազուելո Ռեզերվա

8,400 ֏

flag

Իսպանիա

Բերոնիա Գրասիանո

7,400 ֏

flag

Իսպանիա

Բերոնիա Վինյաս Վիեխաս

10,800 ֏

flag

Իսպանիա

Բերոնիա III aC

38,000 ֏

flag

Իսպանիա

Բերոնիա Էլաբորասիոն Էսպեսիալ

8,400 ֏