Ավելի քան 200 տեղական գինեգործներ միավորվել են՝ 1961 թվականին ստեղծելով «Cantine Leonardo da Vinci» նորարարական կոոպերատիվը, որը նվիրված է իրական տոսկանյան գինու արտադրանքին: Այս պիոներական կոոպերատիվը ներառում է ավելի քան 500 հա խաղողի այգիներ: Խաղողի այգիները տնօրինում են տեղի խաղողագործները Լորենցո Լոչիի և Բրունո Ռոսսետտիի գլխավորությամբ, ովքեր էլ համարվում են Cantine Leonardo da Vinci-ի սիրտն ու հոգին: Լորենցոն, Բրունոն և մյուս բոլոր գինեգործները կազմում են Cantine Leonardo da Vinci կոոպերատիվը և վստահեցնում են, որ DaVinci գինին պատրաստվում է միայն բերքի լավագույն պտուղներով: «Որքան լավն է խաղողը, այնքան լավն է գինին: Մեր գինու յուրաքանչյուր բաժակով դուք կարող եք ճաշակել հաջողության պտուղները»,- ասում են գինեգործները։