Pisco Capel բրենդը ստեղծվել է չիլիական խոշորագույն Pisco արտադրողի՝ CAPEL ընկերության կողմից (Cooperativa Agrícola Pisquera Elqui Limitada) և հիմնադրվել 1964 թվականին: Ընկերության խաղողի այգիների հիմնական մասը գտնվում է Էլկա հովտում, որն առանձնանում է իր մաքուր օդով։ Տեղական տերուարի մյուս առանձնահատկությունը հովտի մշտական օդափոխությունն է, ինչը հնարավորութուն է տալիս խաղողն աճեցնել առանց քիմիական նյութերի օգտագործման։ Capel-ի շուկայական մասնաբաժինը այս սեգմենտում կազմում է 54,5%։ 2008 թվականի վերջին ընկերության շահույթը կազմել է 8,8 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը 78%-ով ավելի էր 2007 թվականի ցուցանիշից։ Pisco Capel ապրանքանիշի հիմնական վաճառքը կազմում է մոտավորապես 68%։ Capel-ը շուկայում հայտնի է նաև մի քանի այլ ապրանքանիշներով՝ Alto del Carmen, Artesanos del Cochiguaz, Valle del Limari: 2006 թվականին ընկերությունը ստեղծել է Capel Drinks բրենդը, որը միավորում է ալկոհոլի բազմաթիվ տեսակներ մեկ ապրանքանիշի տակ: