Sogrape Vinhos

Պորտուգալական Sogrape Vinhos գինեգործական ընկերությունը հիմնադրվել է 1942 թվականին՝ Գուեդես ընտանիքի կողմից: Ընկերության հիմնադիր Ֆերնանդո Վան Զելեր Գուեդեսն իր առաջին գինին՝ Mateus Rose-ը թողարկեց 1942 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի թեժ ժամանակաշրջանում: Դեբյուտային Mateus-ը միանգամից առանձնացավ իր յուրատեսակ համով, շիշը հիշեցնում էր զինվորական տափակաձև տարա և, չնայած պատերազմական ճգնաժամին, գինին աննախադեպ ճանաչում ձեռք բերեց և կարճ ժամանակում հայտնվեց ԱՄՆ-ի, Արգենտինայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի շուկաներում: 1967 թվականին ընկերության վաճառքի ծավալները թույլ տվեցին ընդլայնել արտադրական հնարավորությունները, որի արդյունքում կառուցվեց խոշորագույն գործարան, որտեղ օրվա ընթացքում շշալցվում էր ավելի քան 200 000 գինի: 80-ական թվականներին Sogrape Vinhos-ն ավելի ընդլայնեց արտադրությունը՝ ձեռք բերելով հողատարածքներ և խաղողի այգիներ պորտուգալական Դաո, Վինյո Վերդե, Բայրադա, Դորու և Ալենտեխո շրջաններում, ինչպես նաև Արգենտինայում, Չիլիում և Նոր Զելանդիայում: Այս պահի դրությամբ ավելի քան 30 մլն լիտր գինի է արտադրվում և արտահանվում: Այժմ ընկերության արտադրած գինիները արտահանվում են աշխարհի ավելի քան 120 երկիր: Ընկերությունն ունի 25 կալվածք և 19 գինեգործարան, իսկ խաղողի այգիների ընդհանուր մակերեսը 1600 հեկտար է: Այսօր ընկերությունը ղեկավարում է Գուեդես ընտանիքի երրորդ սերունդը, նրանց են պատկանում համաշխարհային ճանաչում վայելող գինիների և պորտվեյնների մի շարք բրենդներ:

flag

Պորտուգալիա

Գազելա

3,400 ֏

flag

Պորտուգալիա

Մատեուշ Բլանկո

3,900 ֏

flag

Պորտուգալիա

Մատեուշ Օրիջինալ Ռոզե

3,900 ֏

flag

Պորտուգալիա

Պապա Ֆիգոս Կարմիր

7,900 ֏

flag

Պորտուգալիա

Պապա Ֆիգոս Սպիտակ

7,900 ֏

flag

Պորտուգալիա

Էվարիստո Ռեդ

3,400 ֏

flag

Պորտուգալիա

Ազեվեդո վերդե

3,900 ֏

flag

Պորտուգալիա

Սիլք ընդ Սփայս

4,900 ֏