
Caviro-ն հիմնադրվել է 1966 թվականին Իտալիայի Ֆաենցա քաղաքում, որը հայտնի է իր բարձրորակ խաղողով և գինիներով: Տարիների ընթացքում ընկերությունն զգալիորեն աճել է և այժմ արտահանում է իր արտադրանքն ավելի քան 80 երկիր: Այսօր այն Իտալիայի մեծ գինեգործարաններից մեկն է և երկրում ալկոհոլի արտադրության առաջատարը: Caviro Extra Spa-ն՝ խմբի դուստր ձեռնարկությունն է: Caviro-ն նաև համաշխարհային առաջատարն է բնական գինեթթվի արտադրության ոլորտում: Բացի այդ, ընկերությունը համագործակցում է Enomondo-ի հետ՝ վերականգնվող էներգիայի աղբյուրներ արտադրելու համար: Ներկայում Caviro կոոպերատիվին են պատկանում այնպիսի մեծ գինեգործական ենթաընկերություններ, ինչպիսիք են Aprimondo-ն, Terre Forti-ն և Leondardo da Vinci-ն: