1840թ.-ին հիմնադրված Dourthe-ը ներկայումս Բորդոյի՝ գինի արտադրող խոշորագույն ընկերություններից մեկն է, որը տնօրինում է ավելի քան 500 հա խաղողի այգիներ: Լավագույն խաղողը ստանալու համար գործադրվում են հնարավոր բոլոր միջոցները․ խաղողի վազերի էտի ու տնկման ձևերը, տնկման խտությունը ընտրվում են՝ հաշվի առնելով հողի կազմն ու վազի ցանկալի բերքատվությունը, իսկ խաղողի վազի աճի ողջ ընթացքում կատարվող այգեգործական աշխատանքները հատուկ կերպով վերահսկվում են։ Երկար տարիների մանրակրկիտ ու նվիրված աշխատանքի արդյունքում՝ Dourthe-ի ստեղծած հնացված գինիները գինեգործական արվեստի բարձր արտահայտումն են դարձել։ Տվյալ տերուարի հնարավորությունները լավագույնս բացահայտող այգեգործների հետ համագործակցությունը, խաղողի լավագույն այգիների վերահսկողությունը, միայն ամենաբարձր որակի խաղողի ընտրությունը և գինեգործական յուրահատուկ տեխնոլոգիաների կիրառումն ու գինիների հնացումը թույլ են տալիս ստանալ իսկապես բարձրակարգ գինիներ:
- 1
- 2