Hardy՛s

Hardys-ի պատմությունը սկսվել է դեռևս 1850 թ.-ին, երբ երկար ծովային ճանապարհորդությունից հետո երիտասարդ անգլիացի Թոմաս Հարդին ոտք դրեց Ավստրալական մայրցամաք՝ գրպանում ընդամենը 30 ֆունտ ստեռլինգ: Սակայն Հարդին արագ հարստացավ՝ սկզբնական շրջանում ոսկու հանքերին միս մատակարարելով, իսկ 1853-ին արդեն ՄքԼարեն հովտում տնկեց իր առաջին խաղողի այգին: 1878-ին Հարդին գնեց ՄքԼարենի հին ջրաղացն ու վերածեց այն գինեգործարանի։ Այդ ժամանակ Թոմասը հավանաբար չէր էլ պատկերացնում, որ կդառնա «Հարավային Ավստրալիայի գինեգործության հայրը»: Իր բիզնեսը սկսելով ընդամենը 1,2 հա հողատարածքով` 20-րդ դարասկզբին Թոմաս Հարդին դարձավ Ավստրալիայի խոշորագույն գինի արտադրողը: Գինու արտադրության մեջ լավագույն տեխնոլոգիաների կիրառման և խիստ ստանդարտների պահպանման շնորհիվ ընկերությունն արտադրում է հիանալի գինիներ՝ ներառյալ լեգենդար «Nottage Hill», «Eileen Hardy», «William Hardy» շարքերը: Գինու գերազանց որակի մասին են խոսում նաև ստացած բազմաթիվ մրցանակները, որոնցից 54-ը` ոսկի: 2018 թվականին Halliday Wine Companion-ը Hardys-ը ճանաչել է «5 աստղանի գինեգործարան», իսկ «Eileen Hardy»-ի Շարդոնեն և Շիրազը ստացել են 98 միավոր: Hardys-ն ամեն տարի վաճառում է ավելի քան 100 միլիոն շիշ ազնվական ըմպելիք աշխարհի շուրջ 120 երկրներում: Թոմաս Հարդիի նվիրական երազանքը, որ իր գինին վայելեն ողջ աշխարհում, այլևս իրականություն է։

flag

Ավստրալիա

Ուիլյամ Հարդի Շիրազ

7,400 ֏

flag

Ավստրալիա

Էյլին Հարդի Շարդոնե

34,000 ֏

flag

Ավստրալիա

Էյլին Հարդի Շիրազ

50,000 ֏

flag

Ավստրալիա

Հարդիս Բրեյվ Նյու Ուորլդ Շիրազ

7,800 ֏

flag

Ավստրալիա

Հարդիս Թոմաս Հարդի Կաբերնե Սովինյոն

40,000 ֏