Vilarnau-ն Բարսելոնայի մերձակայքում գտնվող փոքր ավանգարդ մառան է, որտեղ արտադրվում է Կավան՝ իսպանական փրփրուն գինին: Vilarnau-ի 20 հեկտար խաղողի այգիներն օրգանական են և հավաստագրված CCPAE-ի կողմից 2016 թվականին: Այս գինեգործարանը հագեցած է բոլոր նորագույն տեխնոլոգիաներով, օգտագործում է թե միջազգային, թե տեղական խաղողի սորտեր՝ ինչպիսիք են Մակաբեոն, Քսարեոն, Պարեադան և այլն: Vilarnau-ի պատմությունն սկսվում է 12-րդ դարից, երբ մեծահարուստ իսպանացիների ազնվական ընտանիքը բնակություն հաստատեց Պենեդեսում: Vilarnau պիտակով առաջին կավան ներկայացվել է 1949-ին: Այդ ժամանակից ի վեր Vilarnau-ն ասոցացվում է ազնվականների խմիչքի հետ, որը ստացվել է բարձրագույն որակի բոլոր չափանիշներին համապատասխան: