
Զուկարդի, «Q» Կաբերնե Սովինյոն
Տարածաշրջան
Մենդոզա
Ալկոհոլ
14 %
Գինու տեսակ
Կարմիր
Բրենդ
Zuccardi
Ծավալ
750 ml
Առկայություն խանութներում
+374 33777887
Մատուցման ջերմաստիճան
16-18°C
Սննդի հետ համադրություն
Պաստա,
Խորոված Միս,
Որսի Միս,
Հասուն Պանիրներ
Տարածաշրջան
Արգենտինա, Մենդոզա, Ուկո հովիտ
Թնդություն
14 %
Հնացման պոտենցիալ
1-5 տարի
Դեկանտացիա
Օդահարում
Գինին ռուբինագույն է՝ մանուշակագույն շեշտադրումներով: Ներդաշնակ բույրն արտահայտված է սալորի, կեռասի և մեխակի նուրբ երանգներով: Քիմքին հավասարակշռված է՝ գերազանց տեքստուրայով, միջին մարմնեղությամբ, հասուն տանիններով ու երկարատև հետհամով:
Գինին հիանալի համադրվում է խորոված մսի, որսի մսի, պաստայի և հասուն պանիրների հետ:
Գինին արտադրվում է Կաբերնե Սովինյոն սորտից, որն աճեցնում են La Consulta և Gualtallari խաղողի այգիներում: Բերքահավաքը կատարվում է ձեռքով փոքր պլաստիկ տուփերում: Խմորումը տեղի է ունենում պողպատե անոթներում 25-27°C ջերմաստիճանի ներքո, որին հաջորդում է 20 օրյա մացերացիան:
Հնացումը տեղի է ունենում 12 ամիս ֆրանսիական կաղնե տակառներում:
Zuccardi ''Q''-ն ընկերության համար հատուկ նախագիծ էր, որը սկսեց 1999 թ.-ին: Պարզ Q տառը ցույց է տալիս ընկերության խաղողի այգիները և հողատարածքները. Յուրաքանչյուր խաղողի այգու հողատարածքը նշված է եղել Q տառով (անգլ. Quality` որակ): Այն բոլոր աշխատակիցները, ովքեր ուներին բարձր հմտություններ և ներգրավված էին նախագծում, պնդում էին, որ գինիների այս շարքը հատուկ ուշադրություն է պահանջում բացառիկ որակի խաղող ստանալու համար:
Zuccardi Q շարքի խաղողի այգիները Մենդոզայի տարածաշրջանում են, գտնվում են ծովի մակարդակից 900-1100 մետր բարձրության վրա և ունեն լավագույն կլիմայական պայմանները:
1800 թվականից Արգենտինայում բնակվող Զուկարդիների ընտանիքը միշտ ակտիվորեն ներգրավված է եղել հողերի բարելավման աշխատանքների մեջ: Այսպիսով Դոն Ալբերտո Զուկարդին 1963 թվականին գնում է հողատարածք՝ սկսելու գինու սեփական արտադրությունը և բոլորին ցույց տալու, որ Արգենտինայի չոր հողերը կարող են զարմանալիորեն փափուկ դառնալ անուշաբույր գինիներ արտադրելու համար: Ներկայումս Zuccardi ընտանիքին են պատկանում 170 հեկտար խաղողի այգիներ։ Ընկերության ղեկավարը՝ Խոսե Ալբերտո Զուկարդին, մեծ պատասխանատվությամբ շարունակում է հոր գործը՝ փորձարկելով խաղողի բազմաթիվ, այդ թվում՝ արտասովոր և հազվագյուտ տեսակներ: Ըստ Խոսե Ալբերտոյի՝ լավ խաղողի այգին գինու հետագա հաջողության գրավականն է:

Յուզու Պյուրե, Մոնին
8,900 ֏

Սերուցքային ոչ աղի կարագ Գուրմե բրիկետ 82 %, Էլլ Վիր
1,800 ֏

Ֆոնտանաֆրեդա Տրեիզո Դոլչետո դ՛Ալբա
10,800 ֏

Օղի Oնեգին
10,800 ֏

Ռոբերտո Կավալլի նայթ էդիշն գլոբալ
25,000 ֏

Դե Կայպեր Սթրոուբերի Դայքիրի Կոկտեյլ
7,565 ֏
8,900 ֏

Ժերար Բետրան Շատո Օսպիտալե Գրանդ Վեն 2022
19,900 ֏

Կորվեցո, Պրոսեկկո Ռոզե Էքստրա Դրայ
6,200 ֏

Կարմիր պղպեղի սոուս, Տաբասկո
1,980 ֏

Ռոմ Էլ Ռոն Պրոհիբիդո Սոլերա 15
26,000 ֏

Սանդեման Իմփերիալ Ռեզերվ Պորտո
7,800 ֏

Շատո Պեյ լա Տուր Բորդո Սուպերիոր
8,500 ֏

Զուկարդի, Խոսե Մալբեկ
19,600 ֏

Զուկարդի, «A» Տորոնտես
6,900 ֏

Շատո Ռաուլ Գրավ Բլան 2018
18,000 ֏

Զուկարդի, «Q» Մալբեկ 2021
10,800 ֏

Մարկես դե Կասերես Գեներասիոն MC 2020
19,000 ֏

Մատեուշ Օրիջինալ Ռոզե թիթեղյա տարա
1,300 ֏

Ֆրեսկոբալդի Պերանո Կիանտի Կլասիկո
10,500 ֏

Անզելման Ռիսլինգ Կաբինետ
4,800 ֏