Le Grand Noir

Le Grand Noir-ը Ֆրանիսայի Լանգեդոկ գինեգործական շրջանի ամենախոշոր ու հայտնի արտադրողներից մեկի՝ Les Celliers Jean d'Alibert գինեգործական ընկերության նախագծերից է։ Les Celliers Jean d'Alibert-ի կազմի մեջ են մտնում Օ-Միներվուա տարածաշրջանի մի քանի կոոպերատիվ, 20 փոքր դոմեն և տարբեր կլիմայական գոտիներում գտնվող մոտ 6000 հա խաղողի այգիներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ տերուար։ Ընկերությունն ունի 120 առանձին հատվածների բաժանված մառան, որտեղ կարելի է հնացնել ավելի քան 40000 հեկտոլիտր գինի։ Կանոնավոր ստուգումները, ներքին աուդիտը և մատակարարների մոնիթորինգը թույլ են տալիս ստեղծել բարձրորակ գինի։ Այսօր Les Celliers Jean d'Alibert-ն ունի 6 հիմնական գինու մատակարար, որոնք 6000 հեկտար խաղողի այգիներից տարեկան արտադրում են 300,000 հեկտոլիտր գինի։ Le Grand Noir գինիների շարքն անվանվել է ֆրանսիացի քահանաների պատվին, ովքեր կրում էին բացառապես սև հագուստ և ապրում ներկայիս խաղողի այգիների տարածքում 17-րդ դարում: Քահանաները կարծում էին, որ մարդիկ՝ անկախ իրենց կարգավիճակից և հնարավորություններից, պետք է խոնարհ լինեն Աստծո առաջ՝ այլ կերպ ասած «Աստծո գառները դառնան»: Հենց այս գաղափարն էլ ոգեշնչեց Ռոբերտ Ժոզեֆին այս շարքի պիտակների վրա պատկերել սև գառներ։ Գինիները լիովին բացահայտում են տեղական տերուարի ողջ հմայքը:

 

 

 

flag

Ֆրանսիա

Լը Գրան Նուար Մերլո

4,400 ֏

flag

Ֆրանսիա

Լը Գրան Նուար Սովինյոն Բլան

3,696 ֏

4,400 ֏

flag

Ֆրանսիա

Լը Գրան Նուար Ռոզե

3,696 ֏

4,400 ֏

flag

Ֆրանսիա

Լը Գրան Նուար Պինո Նուար

4,400 ֏

flag

Ֆրանսիա

Լը Գրան Նուար Շարդոնե

4,400 ֏

flag

Ֆրանսիա

Լը Գրան Նուար Մոսկատո

3,696 ֏

4,400 ֏

flag

Ֆրանսիա

Լը Գրան Նուար Կաբերնե Սովինյոն

3,696 ֏

4,400 ֏