Voskevaz Winery

Ոսկեվազ գինեգործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Ժամանակակից բոլոր նորարարությունների հետ միասին այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը` ներառյալ շենքերը: Այսօր գործարանի տարածքում տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող, յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Կարասը`գինու խմորման և հնեցման այս ավանդական գործիքը, Հայաստանում կիրառվում էր դեռևս հնում: Հնագույն կառասները հայտնաբերվել են Արենիում գտնված ամենահին գինու հնձանի մնացորդներում (մոտավոր 6100 տարեկան), ինչպես նաև ուրարտական Թեյշեբաինի միջնաբերդի ավերակներում են գտնվել կարասային գինու մառանները: Բոլոր գինիները, առանց բացառության, արտացոլում են Հայաստանի իրական բնույթը: Գինու արտադրության մեջ օգտագործվում է միայն տեղական խաղողի տեսակները, իսկ հնեցման համար կիրառվում են հազվագյուտ բարձրորակ հայկական կաղնուց պատրաստած տակառները: Քաղցր գինիների արտադրության մեջ «Ոսկեվազի գինու գործարանը» առաջինն է, որն օգտագործել է խաղողի թառամեցման մեթոդը: Ոսկեվազի գինիներն արժանացել են բազմաթիվ մրցանակների տարբեր հեղինակավոր տեղական և միջազգային գինու մրցույթներում` «Mundus Vini», «Decanter World Wine Awards», «Sommelier Wine Awards» և այլն: Պարբերաբար բարելավելով և կատարելագործելով սեփական արտադրության որակը, ինչպես նաև յուրաքանչյուր տարի ընդլայնելով արտադրվող խմիչքի նմուշակազմը` «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը կատարում է իր յուրօրինակ ներդրումը գինիների աշխարհում:

flag

Հայաստան

Ոսկեվազ, Վինտաժ Ոսկեհատ

5,500 ֏

flag

Հայաստան

Ոսկեվազ, Վինտաժ Մուսկատ

4,300 ֏

flag

Հայաստան

Ոսկեվազ, Վինտաժ Հաղթանակ - Միլաղ

4,300 ֏

flag

Հայաստան

Ոսկեվազ, Կարասի Հավաքածու, Ոսկեհատ

13,000 ֏

flag

Հայաստան

Ոսկեվազ, Կարասի Հավաքածու, Արենի Նուար

15,300 ֏

flag

Հայաստան

Ոսկեվազ, Կարասի Հավաքածու, Հաղթանակ

13,000 ֏

flag

Հայաստան

Ոսկեվազ, Պոմեգրանատ

2,500 ֏

flag

Հայաստան

Ոսկեվազ, Կատարինե

6,600 ֏

flag

Հայաստան

Ոսկեվազ, Մուսկատ Ռոզալի

6,600 ֏

flag

Հայաստան

Ոսկեվազ, Վանական

16,000 ֏