
Ոսկեվազ, Կարասի Հավաքածու, Ոսկեհատ
Տարածաշրջան
Արագածոտնի մարզ
Ալկոհոլ
13.5 %
Գինու տեսակ
Սպիտակ
Բրենդ
Voskevaz Winery
Ծավալ
750 ml
Առկայություն խանութներում
+374 33777997
+374 33997777
Մատուցման ջերմաստիճան
10-12°C
Սննդի հետ համադրություն
Ձկնային Ուտեստներ,
Պինդ Պանիրներ
Տարածաշրջան
Հայաստան, Արագածոտնի մարզ
Թնդություն
13,5 %
Հնացման պոտենցիալ
Դեկանտացիա
Խորհուրդ չի տրվում
Գինին ծղոտագույն է՝ ոսկեգույն երանգներով: Թարմ, ներդաշնակ բույրն արտահայտված է դեղձի, տանձի, ցախկեռասի և խոտաբույսերի նյուանսներով: Քիմքին փափուկ է, մաքուր՝ հարթ տեքստուրայով, մրգային-ծաղկային նոտաներով և հավասարակշված, կծու թթվայնությամբ հետհամով:
Խորհուրդ է տրվում համադրել հայկական խոհանոցի, ձկնային անուշաբույր ուտեստների և պինդ պանիրների հետ:
Այս նրբաճաշակ, սպիտակ գինին պատրաստվում է 60-ամյա Ոսկեհատ խաղողի հին վազերից, որոնք աճում են ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա: Գինին ստեղծելու համար օգտագործվում է կավե ամֆորա, որն անվանվում է «կարաս»:
Հնացվում է հայկական կաղնե տակառներում:
«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտնի մարզի նույնանուն գյուղում: Զարմանահրաշ գեղեցկությամբ օժտված Հայաստանում ամենաբարձր լեռան` Արագածի մերձակայքը կրում է իր մեջ հայկական քաղաքակրթության զարգացման նախկին ժամանակաշրջանների շերտերը: Գործարանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում:
Արծաթե մեդալ Արթուր Սարկիսյանի հեղինակած «Հայաստանի գինիները» ուղեցույցի շրջանակներում անցկացված համտես-մրցույթում 2016թ., Ոսկե մեդալ «Mundus Vini 20-րդ Գինու Միջազգային Մրցույթին» 2017թ.:
Ոսկեվազ գինեգործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Ժամանակակից բոլոր նորարարությունների հետ միասին այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը՝ ներառյալ շենքերը: Այսօր գործարանի տարածքում տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող, յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Պարբերաբար բարելավելով և կատարելագործելով սեփական արտադրության որակը, ինչպես նաև յուրաքանչյուր տարի ընդլայնելով արտադրվող խմիչքի նմուշակազմը` «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը կատարում է իր յուրօրինակ ներդրումը գինիների աշխարհում:

Մանուշակի օշարակ, Մոնին
4,900 ֏

Վիսկի Լոխ Լոմոնդ 12 + 2 բաժակ
30,420 ֏
33,800 ֏

Կոլտերենցո, Լաֆոա Ալտո Ադիջե Գեվուրցտրամիներ
17,100 ֏
19,000 ֏

Մարակուայի Օշարակ, Մոնին
5,600 ֏

Վիսկի Բրուքլադի Բլեք Արթ 9
200,000 ֏

Ժերար Բետրան Բալերինա Ռոզե
9,900 ֏
11,000 ֏

Ուլտրապաստերիզացված կաթ (1,5%), ԷկոՆիվա 1լ
580 ֏

Բոված պնդուկի օշարակ Մոնին
4,900 ֏

Նարնջի օշարակ, Մոնին
5,600 ֏

Պյուրե Մոնին Չիչխան
8,900 ֏

Միստերիո Մալբեկ
4,900 ֏

Ժերար Բերտրան Հերիթաժ Սիտե դը Կարկասոն 2022
5,040 ֏
5,600 ֏

Մար դե Ֆրադես Գոդելլո 2020
11,250 ֏
12,500 ֏

Դոմեն Սեն Ռեմի Ալզաս Պինո Նուար Ռեզերվ 2023
9,810 ֏
10,900 ֏

Վոսկեվազ Սպիտակ Կիսաքաղցր
2,500 ֏

Զուկարդի, «A» Տորոնտես
6,210 ֏
6,900 ֏

Կաստելո Դի Տասսարոլո Օմբրա
11,610 ֏
12,900 ֏

Լը Գրան Նուար Շարդոնե
3,960 ֏
4,400 ֏

Կրոզ Էրմիտաժ Ռուժ
16,200 ֏
18,000 ֏

Շատո դը Ռիկո Կադիլա- Կոտ դը Բորդո 2017
6,660 ֏
7,400 ֏