Ոսկեվազ, Կարասի Հավաքածու, Հաղթանակ
Տարածաշրջան
Արագածոտնի մարզ
Խաղողի սորտ
Հաղթանակ
Ալկոհոլ
13,5 %
Գինու տեսակ
Կարմիր
Բրենդ
Voskevaz Winery
Ծավալ
750 ml
Առկայություն խանութներում
+374 33777997
Մատուցման ջերմաստիճան
18-20°C
Սննդի հետ համադրություն
Մսային Ուտեստներ,
Պինդ Պանիրներ
Տարածաշրջան
Հայաստան, Արագածոտնի մարզ
Թնդություն
13,5 %
Հնացման պոտենցիալ
Դեկանտացիա
Օդահարում
Մուգ կարմիր գինու հարուստ բույրն արտահայտված է մրգերի, կարմիր հատապտուղների, ծաղիկների և համեմունքների արտահայտիչ երանգներով: Քիմքին հագեցած է, ինտենսիվ՝ մրգային-կծու շեշտադրումներով, թավշյա տանիններով, թարմ թթվայնությամբ ու երկարատև, համեմունքային հետհամով:
Խորհուրդ է տրվում մատուցել մսային ուտեստների, պինդ պանիրների հետ:
Գինին պատրաստվում է Հաղթանակ խաղողի սորտից, որի այգիները գտնվում են ծովի մակարդակից 1000 մետր բարձրության վրա: Ֆերմենտացիայի համար օգտագործվում է կավե ամֆորա, որն անվանում են «կարաս»:
Հնացվում է հայկական կաղնե տակառներում՝ 14 ամիս:
«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտնի մարզի նույնանուն գյուղում: Զարմանահրաշ գեղեցկությամբ օժտված Հայաստանում ամենաբարձր լեռան` Արագածի մերձակայքը կրում է իր մեջ հայկական քաղաքակրթության զարգացման նախկին ժամանակաշրջանների շերտերը: Գործարանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում:
Արծաթե մեդալ «Mundus Vini 20-րդ Գինու Միջազգային Մրցույթում» 2017թ.-ին, Արծաթե մեդալ “Decanter World Wine Awards” մրցույթում 2018թ.-ին:
Ոսկեվազ գինեգործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Ժամանակակից բոլոր նորարարությունների հետ միասին այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը՝ ներառյալ շենքերը: Այսօր գործարանի տարածքում տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող, յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: Պարբերաբար բարելավելով և կատարելագործելով սեփական արտադրության որակը, ինչպես նաև յուրաքանչյուր տարի ընդլայնելով արտադրվող խմիչքի նմուշակազմը` «Ոսկեվազի Գինու Գործարան»-ը կատարում է իր յուրօրինակ ներդրումը գինիների աշխարհում:
Մոնին Էսպրեսսո Մարտինի Կոկտեյլ Միքս
5,900 ֏
Տերրե Ֆորտի Մոնտեպուլչանո դ'Աբրուցո
2,800 ֏
Դոմեն Վախաու, Գրյուներ Վելտլիներ Ֆեդերշպիել Լիբենբերգ
8,600 ֏
Կապույտ Հապալասի օշարակ, Մոնին
4,900 ֏
Ժերար Բերտրան Սիգալուս Կարմիր 2022
18,400 ֏
Ապրիմոնդո Ապասիմենտո Սանջովեզե
4,800 ֏
Վիսկի Հիբիկի Հարմոնի
69,000 ֏
Լուի Ժադո Պետի Շաբլի 2023
13,200 ֏
Ֆեուդի դի Սան Գրեգորիո, Պատրիմո
59,000 ֏
Տրիմբախ Ռիսլինգ Քյուվե Ֆրեդերիկ Էմիլ էլզաս 2016
21,750 ֏
29,000 ֏
Գիգալ Էրմիտաժ Ռուժ
42,000 ֏
Նեյքեդ Ֆրայդեյ Կյուվե Վայս 2022
7,800 ֏
Մար դե Ֆրադես Ալբարինյո 2022
9,900 ֏
Ֆրեսկոբալդի Նիպոցանո Վեկիե Վիտի Ռիզերվա
15,900 ֏
Բուգղիե Պյուի-Ֆյումե
10,500 ֏
Ժերար Բերտրան Սիգալուս Կարմիր 2022
18,400 ֏
Դուրտ Կրուա Դե Մենյու Սենթ-Էմիլիոն
12,600 ֏
Կոլտերենցո, Լաֆոա Ալտո Ադիջե Սովինյոն
19,000 ֏
Լուի Ժադո, Բուրգոն Քուվան դե Ժակոբեն Շարդոնե 2024
11,400 ֏
Զուկարդի, Ալուվիոնալ Պարահե Ալտամիրա Մալբեկ 2017
38,000 ֏